Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am

Ուղեղի մաքրում. քուն և նարկոզ. armeniamedicalcenter.am

Ինչ-որ ժամանակ գիտնականները չէին հասկանում, թե ինչպե՞ս է ուղեղը՝ պահպանելով իր փակ էկոհամակարգը, իրականացնում բջջային մնացորդների հեռացումը: Այդպես էր մինչև 2012 թ-ը, քանի դեռ Ռոչեստերյան համալսարանի հետազոտողները չէին բացահայտել գլիմֆատիկ համակարգը: Գլիմֆատիկ համակարգը  իր բնույթով ուղեղի խողովակավորում է՝ բջջային մնացորդները ուղեղ-ողնուղեղային հեղուկի օգնությամբ տեղափոխող: Հետազոտությունները ցուց են տվել, որ ուղեղի մաքրումը հիմնականում կատարվում է, երբ մենք քնած ենք:

Քնի պակասի դեպքում, ինչպես նաև մակերեսային քնի ժամանակ ուղեղի մաքրման աշխատանքները դանդաղում են: Բնորոշ է, որ դա համաձայնեցվում է անքնության և Այցհեյմերի հիվանդության զարգացման բարձր ռիսկի կապի հետ կապված կլինիկական  հետազոտություններին, որի ժամանակ ուղեղում տոքսիկ սպիտակուցի կուտակում է լինում:

Ռոչեստերյան համալսարանի մասնագետների թիմի նոր հետազոտությունը ավելի է պարզաբանում խորը քնի և ուղեղի մաքրման միջև կապը: Հետազոտողները փորձեր են արել մկների վրա, ձգտելով նրանց անեսթետիկների օգնությամբ խորը քնի մեջ գցել: Կրծողներին նարկոզ են տվել 6 տարբեր պրեպարատներով: Քանի կենդանիները նարկոզի մեջ են եղել, հետազոտողները հետևել են ուղեղի էլեկտրական ակտիվությունը, սիրտ-անոթային ակտիվությունը և ուղեղով ընթացող մաքրման հոսքը:

Հետազոտողները նկատել են, որ կետամին պլյուս կսիլազին (К/Х) դեղերի կոմբինացիան թույլ է տվել ավելի ճշգրիտ իմիտացնել ուղեղի դանդաղ և կայուն էլեկտրական ակտիվությունը և սրտի կծկումների դանդաղ հաճախականությունը, կախված խորը, դանդաղ քնի հետ: Բացի դա, մկների ուղեղի էլեկտրական ակտիվությունը, որոնց ներմուծել են К/Х, հանդիսացել է գլիմֆատիկ համակարգի ֆունկցիայի համար օպտիմալ:

Այս տվյալները հաստատում են քնի, ծերացման և Այցհեյմերի հիվանդության միջև եղած կապը: Հայտնի է, որ տարիքի հետ քունը դառնում է ավելի մակերեսային, իսկ նեյրոդեգեներատիվ փոփոխությունները, կապված ավելորդ սպիտակուցի կուտակման հետ, ախտորոշվում են ավելի հաճախ:

Հետազոտությունները նաև ցուցադրում են, որ գլիմֆատիկ համակարգով կարելի է մանիպուլիռոված, դեղերի օգնությամբ լավացնելով քունը: Հետաքրքիր է, որ  К/Х անեսթետիկների հաջող կոմբինացիայից բացի, հետազոտության մեջ օգտագործվել են նաև այլ պրեպարատներ, որոնք չեն կարողացել առաջացնել ուղեղի դանդաղ ակտիվություն՝ դրանց ներմուծումից հետո միաժամանակ նկատվել  է գլիմֆատիկ համակարգի ակտիվության իջեցում:

Ընդ որում, հայտնի է այն փաստը, որ շատ ծերերի մոտ նարկոզով արված վիրահատություններից հետո վատացել են կոգնիտիվ ֆունկցիաները: Հետազոտողները ենթադրում են, որ հարցը ՛՛ոչ ճիշտ անեսթետիկների՛՛ մեջ է: Պետք է ընտրել այնպիսի պրեպարատներ, որոնք ոչ թե վատացնում այլ լավացնում են ուղեղի մաքրումը: Ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, դա միանգամայն հնարավոր է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ